![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/vahan-martirosyan1-e1441895025313.jpg)
«Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Մարտիրոսյանը բռնաճնշումների է ենթարկվել ՀՀ իշխանությունների կողմից իր կողմից ղեկավարվող ընդդիմադիր «Ներազգային ազատագրական շարժման» գործունեության համար:
Ադրբեջանական կայքը տեղեկացնում է, որ Վահան Մարտիրոսյանն իր անձնական ու իր ընտանիքի անվտանգության համար, դիմել է Ադրբեջանին՝ իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով: