Ռուսաստանի և Հայաստանի երկու քաղաքացիներ այսօր ձերբակալվել են Վրաստանի հետ սահմանին՝ Սադախլո (Բագրատաշեն) սահմանային անցակետում, տեղեկացնում է Новости Грузия-ն։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացրել է, որ նրանք ձերբակալվել են մաքսանենգ ճանապարհով ոսկի տեղափոխելու մեղադրանքով։
“Երկու դեպքում էլ չհայտարարագրված ոսկին տեղափոխվել է Հայաստանից։ Մասնավորապես՝ ՌԴ քաղաքացի Ա.Պ-ի մոտ հայտնաբերված ոսկու արժեքը, փորձագիտական եզրակացության համաձայն, կազմել է 29.691 լարի (17.800 դոլար), իսկ Հայաստանի քաղաքացի Կ.Դ-ի ոսկեղենը՝ 21.512 լարի (մոտ 12.900 դոլար)”,-ասված է հաղորդագրության մեջ։ Եկամուտների ծառայության տեղեկություններով՝ գործը փոխանցվել է քննչական ծառայությանը։
tert .am