
Հայտնի քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորվածներ Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստրիկ) խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել:
Armlur.am-ի տեղեկություններով` այսօրԿենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կքննվի այդ միջնորդությունը և կալանքի ժամկետը կերկարաձգվի: Նույն գործով մյուս կալանավորված Սարգիս Գրիգորյանի (Ծգլ) կալանքը երկարացնելու միջնորդության քննությունը վաղն է լինելու:
Հիշեցնենք` մարտի 4-ին երեք դիմակավորված անձինք «Նուբարաշենի» կալանավայրի տարածքում կրակ էին բացել, ինչի հետևանքով սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: