Արագաչափերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան քաղաքում 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեղադրված տեսախցիկները, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։ 
Տեսախցիկները տեղակայված են հետևյալ հասցեներում՝
 
Գայի պողոտա-Մոլդովական փողոց
Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ)
Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց
Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց
Իսակովի պողոտա-Աթենքի փողոց
Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա (,Տաշիրե առևտրի կենտրոնի դիմաց) խաչմերուկում
Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:




Լրահոս