
Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են ներկայացնում «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ: Քաղաքական ապաստան տալու նախաձեռնությունն իրականացվել է իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
«Մեր վրացի գործընկերները ինձ նամակ են փոխանցել, որում ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու իր կինը ծեծի են ենթարկվել , ինչի արդյունքում կինը կորցրել է երեխային»,- ասել է Ն. Ջաֆարօղլուն:
Իրավապաշտպանի խոսքով՝ նա կապ է հաստատել Ադրբեջանի պետական կառույցների հետ և նրանք նրան քաղաքական ապաստան են տրամադրել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 18-ին Բաքվում Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասնակցությամբ մամլո ասուլիս է կայանալու:
Թարգմանիչ՝ Տաթև Ֆռանգյան