Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ հոլիվուդյան զույգին առաջարկել են տեղափոխվել Եվպատորիա, որը հայտնի է որպես ընտանեկան առողջարան: Այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ֆիլոնովը:
Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը բաց ուղերձ էր հղել համաշխարհային շոու բիզնեսի և մեծ սպորտի ներկայացուցիչներին, որում թերակղզի էր հրավիրել համաշխարհային աստղերին, ովքեր ցանկանում են ռուսական քաղաքացիություն ստանալ: Նա հավաստիացրել է, որ Ղրիմ տեղափոխվել ցանկացողների համար ոչ մի խոչընդոտ չի լինի, քանի որ իշխանությունները շահագրգռված են ամերիկյան Բեվերլի Հիլզ ստեղծելու մեջ:
«Մենք պատրաստ ենք ընդունել ոչ միայն արտասահմանյան, այլև ռուսական աստղերին: Ես հրավիրում են Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին՝ որպես Հոլիվուդի հայտնի բազմազավակ ընտանեկան զույգ»,-РИА Новости-ն մեջբերում է Ֆիլոնովի խոսքը: