Դմիտրի Պեսկովի 470 միլիոն ռուբլի արժողությամբ «համեստ» առանձնատունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Navalny.com-ը բացահայտել է, թե որտեղ է ապրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Բլոգում հրապարակված հոդվածում նշվում է, որ, շուրջ 25 տարի պետական ծառայող լինելով հանդերձ, Պեսկովը կրում է 37 միլիոն ռուբլի արժողությամբ ժամացույց ու վարձակալում է շաբաթը 26 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ:

Navalny.com-ին հաջողվել է  բացահայտել այն տան վայրը,  որտեղ  ապրում են նորապսակ Դմիտրի Պեսկովն ու Տատյան Նավկան: Այս հարցում կայքին օգնել է Պեսկովի երեխաների ու Նավկայի դստեր Ինսթագրամը, որտեղ նշվում է օգտատիրոջ տեղաշարժը:

Նրանց Ինսթագրամ բեռնված լուսանկարներից 31-ը բեռնված են Ռուբլյովկայի շրջանի նույն վայրից:

af9bffe4ef6642d598d1043274c105c3

 

bd067cfeb46b4c53b9c670952f4e3b79

 

f390c3d9c2994a5bb3f2da9d3dc5c1d9

 

Արբանյակի օգնությամբ  գտել են 779,2 քմ  մակերեսով տուն և պարզվել է, որ շքեղ տան  ու շուրջ 1 հա տարածքով հողամասի սեփականատերն է Տատյան Նավկան:

29ac9bf539b145dea05432c2e9dd994d

 

429fbe9bc4e04673bf52d3b746a9e869

 

bfbfc67180854f438c08863d6a0c1db3

 

Այս ամենը գնվել է հարսանիքից 6 ամիս առաջ՝ 2015 թ հունվար ամսին:

Բլոգում նշվում է, որ սովորության համաձայն փեսացու-չինովնիկը գնում է թանկարժեք սեփականություն հարսնացուի անունով, իսկ հարսանիքից հետո կարելի է համարձակորեն ապրել այդ տանը՝ ասելով, որ «դե այն կինս գնել է հարսանիքից առաջ»:

03a379bc26c044f084ca652f72ac183c

882f1c6cbce54745a9ee6c2b406b499a

11617143f91141918ae65506ec40f7ee

e935aee6984a4f12b2ecee1fe5d9007d




Լրահոս