Ոստիկանությունը հերքում է ընտրացուցակներում անճշտությունների մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունն ուսումնասիրել եւ հերքել է համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկված հաղորդումները:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` փետրվարի 19-ից մինչեւ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկվել է 4 հաղորդում, որոնք բոլորն էլ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում հերքվել են: Այսպես.
Հաղորդում 1
3/35 ընտրական տեղամասի ցուցակում եղել է Երեւան Կիեւյան 5, բն. 28-ի նախկին բնակիչ Կանտունի Սուսաննայի անունը, ով երբեւէ հաշվառված չի եղել այդ հասցեում (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ):
Տետեղակատվությունը չի համապատասխանում իրականությանը
Սուսաննա Բորիսի Կանտունին (ծնվ. 16.06.1971 թ.) 08.11.2000 թ.-ից մինչ օրս  օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է Երեւան քաղաքի Կիեւյան 5, բն. 28 հասցեում:
Հաղորդում 2
Երեւան քաղաքի Տերյան 62, բն. 22-ի բնակիչը տեղեկացրել է, որ իր հարեւանը` Աղամանուկյան Հրաչիկը (Տերյան 62, բն. 23) մահացել է 1997 թ.-ին, սակայն մինչ այժմ ցուցակի մեջ է (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ),
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
ՀՀ ոստիկանության կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ հարեւանների հայտարարության՝ Հրաչյա Ժորժի Աղամանուկյանը (ծնվ. 29.06.1941 թ.) գտնվում է ՀՀ սահմաններից դուրս եւ վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ահազանգ ներկայացրած Տերյան 62 շենքի 22 բնակարանի բնակիչն ընդհանրապես հրաժարվել է ահազանգի կապակցությամբ որեւէ տեղեկատվություն տրամադրելուց:
Հաղորդում 3
9/1 ընտրական տեղամասի ցուցակում բացակայում են իրական ընտրողները (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ):
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել է քվեարկության օրը` 2013 թվականի փետրվարի 18-ին ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու դիմումների քննարկման ամփոփ տեղեկատվությունը, ըստ որի՝ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրամադրվել է ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ ընդամենը 12 տեղեկանք:
Բացի այդ` ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված` մինչեւ քվեարկության ավարտը ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունքի եւ կարգի մասին:
Հաղորդում 4
3/10 ընտրական տեղամասի լրացուցիչ ցուցակ ընդգրկված Մելսիդա Աշոտի Կարապետյանի տվյալները առկա են եղել նաեւ վերջինիս հաշվառման վայրի՝ 33/19 ընտրական տեղամասի հիմնական ցուցակում:
 (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ):
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Շիրակի մարզի Սարապատ համայնքի 1 փողոց, 2-րդ փակուղի տուն 4 հասցեում հաշվառված Մելսիդա Աշոտի Կարապետյանը (ծնված 01.04.1985 թ.), իր դիմումի համաձայն ընդգրկվել է Երեւան քաղաքի Կ. Ուլնեցու 51 շենքի բն. 16 հասցեի ընտրողների լրացուցիչ ցուցակում (3/10 ընտրական տեղամաս)` հանվելով իր հաշվառման վարի ընտրողների հիմնական ցուցակից (33/19 ընտրական տեղամաս): Մ. Կարապետյանի տվյալները առկա են եղել բացառապես 3/10 ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում”:




Լրահոս