Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: Հանրահավաքն ուղեկցվում է երգերով, որոնք հնչել են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզչության ընթացքում: 
Ազատության հրապարակում ՐԱֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ներկա են ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Սպարտակ Սեյրանյանը: 
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը. “Այսօր մենք այստեղ ենք, որովհետև մենք համաձայն չենք այս ընտրությունների հետ: Ես եկել եմ այստեղ, որ շնորհավորեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, դուք արեցիք այն, ինչ որ մարդիկ չկարողացան անել տարիներ: Բայց դեռ սա հաղթանակ չէ, սա առաջին քայլ է, բայց դեռ հաղթանակ չէ: Մենք պետք է ստիպենք, որ պետությունը ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներն անվավեր ճանաչի: Պետք է իշխող կուսակցությունը հասկանա, որ չի ընդունվի իր որոշումները և հայտարարվելու է քաղաքացիական անհնազանդություն”,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:




Լրահոս