Տեխաս նահանգում 14-ամյա դպրոցական Ահմեդ Մուհամեդն ինքնուրույն ժամացույց է ստեղծել, որն իր հետ դպրոց է տարել, որպեսզի զարմացնի ուսուցչին, գրում է spletnik.ru-ն:
Սակայն տղայի նախաձեռնողականությունն ու նրա ձգտումները ոչ ոք հավանության չի արժանացրել, նույնիսկ ուսուցիչները ոսիտկանություն են զանգել այն պատճառով, որ Ահմեդը ժամացույց-ռումբ է ստեղծել: Անչափահասին ձերբակալել են հենց դասարանում:
Գործարարները, քաղաքական գործիչներն ու հայտնիները պաշտպանել են Ահմեդին: Անչափահասն անմիջապես հայտնի է դարձել, սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել #IStandWithAhmed հեշթեգով: Նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրան հրավիրել է Սպիտակ տուն:
«Հիանալի ժամացույց է, Ահմեդ: Ցանկանո՞ւմ ես այն Սպիտակ տուն բերել »,-թվիթերի իր էջում գրել է Բարաք Օբաման:
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Google ընկերությունը ևս աջակցել են տղային: Google ընկերությունը Ահմեդին առաջարկել է ներկայացնել ժամացույցը Google Science Fair գիտական ցուցադրության ժամանակ:
Ահմեդի հայտնագործությանն ուշադրություն են դարձրել նաև NASA-ն և Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտը: