Ճանապարհորդելիս կարևոր հանգամանք է իմանալ, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են միմյանց ողջունում:
Ֆրանսիա. համբույր երկու այտերին
Ֆրանսիայում ողջույնի ժամանակ համբուրում են երկու այտերը: Պետք է հաշվի առնել, որ համբույրների քանակը կարող է փոխվել՝ կախված տարածաշրջանից:

Ճապոնիա. խոնարհում
Ճապոնիայում ծանոթության կամ հանդիպման ժամանակ պետք է խոնարհվել:

Արգենտինա. համբույր աջ այտին
Արգենտինայում ողջույնի ժամանակ անհրաժեշտ է թեթևակի հպվել աջ այտին:

Ֆիլիպիններ. մանո
Այս երկրում ընդունված է ողջունել մեծահասակներին՝ նրանց ձեռքը մոտեցնելով ճակատին՝ ի նշան հարգանքի:

Տիբեթ. լեզու հանել
Այս սովորույթն առաջացել է IX դարում, Լանգդարմ արքայի օրոք, ով հայտնի էր իր դաժանությամբ ու սև լեզվով: Մինչ այսօր մարդիկ նման կերպ են ողջունում միմյանց:

Հնդկաստան. նամաստե
Հնդկաստանում ողջունելու համար դուք պետք է ձեռքերը միացնեք, ինչպես աղոթքի ժամանակ, թեթևակի խոնարհվել և ասել` նամաստե:

Թայլանդ. վայ
Այստեղ ողջունելու համար դուք պետք է ձեռքերը միացնեք կրծքավանադակի մոտ և խոնարհեք գլուխն այնպես, որ բութ մատները հպվեն կզակին:

Գրենլանդիա. մտերմիկ ողջույն
Սովորաբար Գրենլանդիայում ողջունում են՝ քիթը և վերին շրթունքը հպելով մարդու այտին կամ ճակատին և շնչելով:

Բոտսվանա. բարդ ձեռքսեղմում
Բոստսվանայում ողջունելու համար աջ ձեռքը մեկնեք սովորական ձեռքսեղման համար, ապա կողպեք մատները և աջ ձեռքը վերև հանեք կրծքի մոտ՝ ևս մեկ ձեռքսեղմում անելով:

Նոր Զելանդիա. հոնգի ( քթերի հպում)
Այս ավանդական ողջույնն իրականացվում է քթերի և ճակատների միաժամանակյա հպմամբ:































