
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ արդեն որոշվել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբիկ Ջաղինյանը: Նշենք, որ արդեն մեկնարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը, եւ այդ պաշտոնում առաջադրվել են 2 հոգի` Ռուբեն Ջաղինյանն ու Աստղիկ Ավետիսյանը: Նրանցից մեկը պետք է նախ ընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, որից հետո այդ խորհուրդն իր կազմից ընտրելու է նախագահ: Տեսակետ կա, որ Աստղիկ Ավետիսյանի մասնակցությունն այս ընտրություններում ձեւական բնույթ է կրում` իբր մրցակցություն ապահովելու համար: