ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ-ականների հետ նշել է նախագահական ընտրություններում իր հաղթանակը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրները՝ Ս. Սարգսյանի հաղթանակը ՀՀԿ-ականները նշել են ոչ թե ռեստորանում, այլ բոլորովին վերջերս վերանորոգված ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքում մեծ ֆուրշեթով: Բայց սրանով չի ավարտվելու «քեֆերի» գործընթացը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականները որոշել են նաեւ մի քեֆ-ուրախություն կազմակերպել մարզպետերի մակարդակով՝ արդեն Վայոց Ձորի «Որսկան» ռեստորանում: Թեեւ նշվեց, որ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն է այդ խնջույքի կազմակերպիչը, այնուամենայնիվ, նա հերքեց լուրը. «Ի՞նչ է նշանակում նշել հաղթանակը: Ես տենց բան չեմ լսել, որ ինչ-որ բան պետք է կազմակերպել: Ձեզնից եմ լսում դրա մասին»:




Լրահոս