
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 19-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-6 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: