
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալումը պայմանավորված է ՀՀ հրապարակներով և փողոցներով, իսկ տապալումը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխություն, նոր օրենքի ընդունում, ժամանակավոր կառավարության ձևավորում: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բարեփոխումների գործընթացի դեմ պայքարին, այդ մասին նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այս ավտորիտար ռեժիմն ինքն է նախաձեռնել այս գործընթացը, և այս գործընթացի հետևանքը լինելու է նաև իր իսկ վախճանը», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան