ԴԵՌ ՉԳԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ այսօր ներկայացնելու է ազգային համաձայնության կառավարության կազմը, որտեղ կլինեն ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգության» եւ ՀԱԿ անդամների անուններ: «Ժողովուրդ»-ը Ր. Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու իր թվարկած քաղաքական ուժերի մեջ չկար ՕԵԿ-ի անունը: ««Օրինաց»-ում էլ լավ մարդիկ կան»,-դիվանագիտորեն շրջանցեց Հովհաննիսյանը: Հավելենք, որ քաղաքական ուժերը դեռ չեն շտապում պատասխանել Րաֆֆուն: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ առայժմ ասելիք չունեն:




Լրահոս