Չեմ կարծում` պետք է մեր երկրի մեջ ինչ-որ շարժումներից վտանգ տեսնենք. Հովհաննես Սահակյանը` «Ոչ»-ի շարժման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը բավականին երկար ճանապարհ է անցել: Ազգային ժողով մուտք գործելուն պես կազմակերպվեցին լսումներ և բոլոր հնչեցված հարցերը ստացել են իրենց պատասխանները: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բարեփոխումների նախագծին, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Իսկապես սահմանադրության շուրջ ձևավորվել է մի թիմ, որը թույլ է տալիս ենթադրելու, որ կա այդ կոնսոլիդացիան: Պետք չէ, որ բոլորը միանանշանական լինեն «այո», «ոչ»-ն էլ է տեսակետ, և «ոչ»-ը շատ ավելի օգտակար է, որպեսզի մենք կարողանանք փոփոխությունների նախագիծն էլ ավելի լավ տեսքով ներկայացնենք», – նշեց նա:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների տապալման նպատակով ստեղծված «Ոչ»-ի շարժմանը, Սահակյանը կրկնեց, որ դա էլ է տեսակետ: «Ես ուրախ եմ, որ մի քանի կազմակերպություն կամ երիտասարդներ մի գաղափարի շուրջ կարող են համախմբել և տանել առաջ: Մենք էլ պետք է մի փոքր ակտիվ լինենք, որպեսզի հանրությանը ներկայացնենք այն դրական կողմերը, որ կարող են մեր երկրի զարգացումն ապահովել շատ ավելի արագ»:

Հարցին` իշխանությունն այս շարժումից վտանգ չի տեսնում, նա ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեր երկրի մեջ ինչ-որ շարժումներից վտանգ տեսնենք, եթե դրանք իրականացվում են բացառապես օրենքի շրջանակներում»:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս