ԴԱԴԱՐԵՑՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ դադարեցրեց իր հացադուլը: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրից սկսած՝ 29 օր շարունակ, նա հացադուլ էր անում ԳԱԱ մոտ` պահանջելով վերջ տալ շինծու ընտրություններին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թեկնածուն տեղեկացրեց, որ իր առողջական վիճակը նորմալ է: Ղուկասյանը հստակ չպատասխանեց հարցին` արդյոք ինքը պատրաստվում է դիմել ՍԴ: «4-5 օրից, երբ մի փոքր վերականգնվեմ, արդեն կկարողանամ պատասխանել այդ հարցին»,-նշեց նա:




Լրահոս