ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն աննախադեպ էին անվավեր քվեաթերթիկների քանակով. ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների՝ անվավեր է ճանաչվել մոտ 51 հազար քվեաթերթիկ: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ անվավեր քվեաթերթիկներն ավելի շատ էին, քան 3-րդ տեղում գտնվող թեկնածուի` Հրանտ Բագրատյանի ստացած ձայները, որի օգտին քվեարկել է 31 հազար հոգի: Ասել է թե՝ այս ընտրություններում երրորդ տեղում անվավերներն էին: Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը, մեկնաբանելով այդ հանգամանքը, նշեց. «Մենք ուսումնասիրում ենք ընտրությունների ընթացքն ու դեռեւս չենք ամփոփել»: Հարցին, թե արդյոք թեկնածուն պատրաստվում է դիմել ՍԴ, Հարությունյանն ասաց. «Որոշ ընտրախախտումների վերաբերյալ արդեն բողոքը պատրաստ է, իսկ ՍԴ ընդհանուր դիմում ներկայացնելու համար մեր իրավաբաններն ուսումնասիրում են»:




Լրահոս