
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա օգոստոսի 23-ին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի, 058 00 11 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկվել 28-ամյա Էդգար Սնխչյանը: Ավտոմեքենայի ղեկին գտնված անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել: Որոշ ժամանակ անց իրավապահներին էր ներկայացել Կարեն Ավագյանի եղբայրը` Արթուր Ավագյանը եւ հայտարարել, որ վրաերթի պահին ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել: Արթուր Ավագյանը Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի պրոռեկտորն է:
Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, թե լուրջ կասկածներ ունի, որ իրականում իրեն վրաերթի ենթարկողը հենց Կարեն Ավագյանն է եղել: Պարզվում է՝ Ավագյան եղբայրները խոստացել են հոգալ երիտասարդի բուժման բոլոր ծախսերը եւ փոխհատուցել կրած վնասները: Սակայն քրեական պատասխանատվությունից ազատելու փաստաթղթային ձեւակերպումից հետո եղբայրներն «անհետացել» են` հրաժարվելով հոգալ վրաերթի ենթարկված երիտասարդի հետագա բուժման ծախսերը՝ նրան թողնելով թշվառ վիճակում: Էդգարը դիմել է ՀՀ դատախազություն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: