Ընկերս Մարսելի հյուպատոսն է. Մհեր Սեդրակյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակով էր ամռանը՝ հուլիսին, Շվեյցարիայում հանդիպել ժամացույցներ արտադրող հայտնի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ, ով նաեւ «Արմսվիսբանկի» սեփականատերերից է. Հայաստանում եւ ԼՂՀ-ում ներդրումներ է կատարում:

«Ինքն իմ ընկերն ա, ինձ հրավիրել էր, հիմա էլ Մարսելում հյուպատոս է եւ հիմա էլ ինձ Մարսել է հրավիրել, պիտի գնամ, չգիտեմ երբ, բայց կգնամ»: Իսկ բիզնես հետաքրքրություննե՞ր։ «Չգիտեմ, ինքս նման հետաքրքրություններ չունեմ, եթե իրանք բան առաջարկեն, հասկանամ, որ ես կարող եմ էդ հարցը շարունակել կամ միջամտել, օգնել, ինչի՞ չէ որ»: Մհեր Սեդրակյանն ասաց, որ Վարդան Սիրմակեսը «Հին Երեւան» բազմաչարչար պրոյեկտով է շուտով զբաղվելու, Հյուսիսային պողոտային կից՝ Արամի-Կողբացի-Աբովյան փողոցների միջնամասում։ «Ինքը տենդեր է շահել, եւ հավանաբար գարնանը կսկսեն աշխատանքները, մոտ 200 միլիոն ներդրում է նախատեսվում»,-ավելացրեց Սեդրակյանը։ Սա հին Երեւանի պատմամշակութային, քաղաքաշինական հին արժեքները պահպանելուն ուղղված նախագիծ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս