5.4 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Չիլիի ափերի մոտ: Այս մասին այսօր հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է ուրբաթ օրը՝ տեղի ժամանակով ժամը 01:24-ին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իլյապել քաղաքից 92 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: