
Օրերս ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել Կոտայքի մարզում: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ 34-ամյա մի կին իր տան լոգարանում ածելիով վնասել է նախաբազուկը, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կինը սկզբում հայտարարել էր, թե վայր ընկնելու հետևանքով է վնասվել, սակայն հետագայում հայտնի է դարձել, որ իրականում կինն ինքնասպանության փորձ է արել: Իսկ պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, հարևանուհու հետ վիճաբանությունն է եղել: Վերջինս փողոցում կնոջը մեղադրել է ամուսնու հետ սեռական կապի մեջ գտնվելու մեջ:
Բարեբախտաբար, ինքնասպանության փորձ արած կնոջ կյանքը հնարավոր է եղել փրկել: