
Գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր բարկացավ, երբ լրագրողները փորձեցին նրանից մեկնաբանություն ստանալ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջանից ապաստան խնդրելու փաստի մասին:
«Ադրբեջանցինա դավաճան, գնացեք իրանցից հարցրեք, Ալիևի հետ լա՞վ չեք», – նշեց նա:
Երբ լրագրողները նրանից պահանջեցին չվիրավորել, Գրիգորյանն էլ ավելի բորբոքվեց. «Բա ես ինչ կապ ունեմ փախած մարդու հետ, որ ինձնից հարցնում եք: Արա, գնա գործիդ, ապառատդ էն կողմ պահի», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում