ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐՈՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Նոյեմբերյան քաղաքի ընտրական 3 տեղամասերի ընդհանուր արդյունքով Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 1550, Սերժ Սարգսյանը՝ 1155 ձայն: Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը տեղակայված Տավուշի մարզի 40/01 ընտրական տեղամասում Ր. Հովհաննիսյանը ստացել է 548, Ս. Սարգսյանը՝ 458 ձայն: Քվեաթերթիկները հաշվելիս տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, անհարմար զգալով, բարձրաձայն չեն ընթերցել անվավեր դարձած քվեաթերթիկների վրա գրված կոպիտ հայհոյանքները: Ընտրողներն այդ կերպ արտահայտել են իրենց վերաբերմունքը թեկնածու Ս. Սարգսյանի եւ  «Դեպի ապահով Հայաստան»-ի հանդեպ:

ԷԼԻ ՉՈ՞Ր ԴՈՒՐՍ ԿԳԱ
Փետրվարի 18-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանի բոլոր 8 ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է ստացել, քան Սերժ Սարգսյանը: Ընդհանուր արդյունքում Իջեւան քաղաքում Ս. Սարգսյանը ստացել է 3127, Ր. Հովհաննիսյանը՝ 5549 ձայն: Տավուշի մարզկենտրոնում են տեղակայված պետական եւ ոչ պետական բազմաթիվ հիմնարկներ՝ Տավուշի մարզպետարանը, իրավապահ եւ ուժային կառույցներ, դատարան, դատախազություն, հարկային եւ այլն: Նշենք, որ 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ անդամ, 12 տարվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանին: Փաստորեն, Իջեւանում ՀՀԿ-ի եւ նրա թեկնածուների պարտություններն օրինաչափ են դարձել:




Լրահոս