Սահմանադրությունն ընդունենք, հետո պարզ կլինի` նախագահն ինչ պետք է անի, ոնց պետք է աշխատի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրությունն ընդունենք, հետո պարզ կլինի` նախագահն ինչ պետք է անի, ոնց պետք է աշխատի: Սա Սահմանադրության խնդիր է: Այսօր խորհրդարանում այսպես սկսեց իր ելույթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Հասկանալի է սահմանադրական բարեփոխումների դեմ այն կազմակերպությունների դիրքորոշումը, որոնք փորձում են որոշակի անվանումով ինչ-որ շարժում ձևավորել: Սա ևս տեղավորվում է մեր գաղափարախոսության մեջ: Չէ՞որ հենց Սահմանադրությունն է փաստում, որ յուրաքանչյուրն ունի տեսակետ արտահայտելու իրավունք: Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին, մենք կողմ ենք «ոչ»-ին: Այո, մենք ոչ ենք ասում պոպուլիզմին, քաղաքական ու հասարակական ներուժն անհիմն ակցիաներով վատնողներին, որոշ քաղաքական ուժերի անհատներին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը ընդգծեց, որ փաստաթուղթը անթերի չէ:  «Սահմանադրությունը պիես չէ, որ կարելի է բեմադրել ըստ ռեժիսորի ճաշակի: Այն լրջագույն փաստաթուղթ է, և պետք է յուրաքանչյուր ոք, քաղաքական գործիչ, մոտենա մեծագույն սթափությամբ՝ գիտակցելով իր պատասխանատվությունը պետության հանդեպ»,- հավելեց Սահակյանը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս