«Ես ինքնակամ եմ անցել Ադրբեջանի սահմանն ու շնորհակալ եմ այդ երկրի իշխանություններից ինձ քաղաքական ապաստան տալու համար», -այս մասին ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը:
«Ես հանդիսանում եմ Սարգսյանի հանցավոր ու արյունոտ ռեժիմի քննադատ ու կշարունակեմ ջրի երես հանել այդ վարչակարգին որտեղ էլ որ լինեմ: ՀՀ իշխանությունները ծեծի ու կտտանքների միջոցով ինձ փորձում էին ստիպել ընդունել հանցավոր ռեժիմի պայմանները: Սակայն ես հրաժարվեցի»,-ասել է նա:
Վերջինս, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է, թե. «Մենք խաղաղություն ենք ուզում»:
Թարգմանիչ՝ Տաթև Ֆռանգյան