
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը եւ մարզչական շտաբը որոշել են ձմռանը ձեռք բերել նոր կիսապաշտպանի, այդ մասին հաղորդում է Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը նման որոշման է եկել Տիագո Ալկանտարայի վնասվածք ստանալուց հետո։ Ամենայն հավանականությամբ նա չի կարողանա խաղալ ընթացիկ մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Ռաֆինյան վնասվածք էր ստացել Հռոմի «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում։