Օրերս Երգի պետական թատրոնում երգիչ Արամեն կազմակերպել էր հարսանեկան հավաքածուի ցուցադրություն: Իրականում նկարահանվում էր Արամեի նոր՝ «Դու, դու, դու» երգի տեսահոլովակը: Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Հակոբյանը: Արամեի խոսքով՝ երգը նոր է, երբեւէ չի հնչել: Այն մեկի մասին է, ում հերոսը փնտրել է ու գտել: Հարսանեկան զգեստով մոդելներին կարելի է նաեւ ընկալել որպես սյուժեն ամբողջացնող գեղեցիկ հարսիկների: Տեսահոլովակում իր դերակատարությունն է ունեցել նաեւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նկարահանումներին մասնակցել ու Արամեի կազմակերպած շոուի հյուրերն են եղել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Մարտին Մկրտչյանի հետ, մոդելավորող Արամ Նիկոլյանը, Կամո Սեյրանյանը, Ռիչարդ Մադլենյանը, երաժիշտ Արթուր Գրիգորյանը…
ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ