ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հարազատ քույրս մահացել է, եւ կտակ չկա: Նշեմ, որ նա, ինձնից եւ իր հարազատ թոռնիկից բացի, ոչ մի այլ հարազատ-բարեկամ չուներ: Քանի որ նա առանձին կտակ չի թողել, ես կարո՞ղ եմ հավակնել նրա գույքին՝ նրա կողմից սեփականաշնորհված բնակարանին:  

Աիդա Վարդանյան (66 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Դուք համարվում եք երկրորդ հերթի ժառանգ: Եվ, ըստ օրենքի, երկրորդ հերթի ժառանգորդները կանչվում են ժառանգման առաջին հերթի ժառանգորդների բացակայության կամ նրանց կողմից ժառանգության չընդունման դեպքում (ՀՀ քաղ. օր. 1215 հոդված): Ժառանգողի (Ձեր քրոջ) թոռներն ու ծոռներն օրենքով համարվում են ժառանգորդներ, եթե կտակի բացման ժամանակ ողջ չէ ժառանգորդ հանդիսացող ծնողը: Հետեւաբար Ձեր քրոջ թոռն իրավունք ունի հավակնել ժառանգությանը՝ որպես առաջին հերթի ժառանգորդ:
Այսպիսով՝ ժառանգության ընդունման Ձեր իրավունքն առաջանում է Ձեր քրոջ թոռան կողմից ժառանգության չընդունման դեպքում:   

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը մնում է օրենք, եւ այս դեպքում այլ բան չի մնում, քան սպասել առաջին հերթի ժառանգորդների որոշմանը:




Լրահոս