
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջան անցած «Ներազգային ազատագրական շարժում» կազմակերպության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Բաքվում կնոջ հետ խայտառակ մամլո ասուլիս է տվել: Ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում գործում են հանցավոր խմաբավորումներ»:
«Իսկապես այնտեղ խմբավորումներ են գործում, որոնք զբաղվում են ահաբեկչությամբ ու հանդիսանում են տարատեսակ քրեական իրադարձությունների մասնակից: Այդ խմբավորումները, հիմնականում բաղկացած են Իրաքից ու Սիրիայից ժամանած հանցագործներից»,- ադրբեջանական կայքերը մեջբերում են վերջինիս խոսքերը: