Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Սիրիա զորք մտցնելու առաջարկը. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Սիրիայի իշխանությունները խնդրանքով դիմեն Ռուսաստանին, որպեսզի ռուս զինվորները սիրիացիների հետ մասնակցեն ռազմական օպերացիաներին, ապա դրանք կդիտարկվեն ու կքննարկվեն երկկողմ կապերի շրջանակներում, հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա Նովոստին»:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները կարող են Մոսկվայից խնդրել, որպեսզի  ՌԴ Զինված ուժերը մասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

«Եթե մեզ դիմեն, ապա երկկողմ կապերի, երկկողմ երկխոսության շրջանակում այն, բնականաբար, կքննարկվի ու կդիտարկվի: Այս մասին տեսականորեն խոսելը դեռևս շատ դժվար է»,- ասել է Պեսկովը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:




Լրահոս