ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե հաշմանդամներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար:

Ստեփան Ասրյան (44 տարեկան, վարորդ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնման պարագա ստանալու համար դիմում է համապատասխան կազմակերպություն՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
1. անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ),
2. համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
3. հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
4. լսողական սարք ստանալու համար նաեւ՝ սուրդոլոգի եզրակացությունը,
5. աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար՝ համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Նշենք, որ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական եւ այլ լրացուցիչ միջոցները տրամադրվում են լրիվ անվճար:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել, եթե անձն իրոք հաշմանդամ է, այլ հարց է՝ արդյոք բոլոր դեպքերում են հաշմանդամները ստանում իրենց հասանելիքը:




Լրահոս