
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խմբակցությունից և կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն արեց: «Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը»,- սոցցանցի իր էջում գրել էր Հակոբյանը: Նրա այս որոշումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել, քանի որ դա անձնական խնդիրներ են: «Մի բան կարող եմ ասել. ի սկզբանե Ռուբիկ Հակոբյան-«Ժառանգություն» կապն արդեն հետաքրքիր էր»,- ասաց Արամ Կարապետյանը:
Նշենք, որ Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը: