Ruhr Nachrichten-ն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների գործողություններին` ռուսական «Կրասնոդար»-ի դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում և գնահատել է նաև Հենրիխ Մխիթարյանի խաղը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 4 գնահատականը, իսկ ամենաբարձր գնահատականները դորտմունդյան թիմում ստացել են Մատիաս Գինտերը, Մատս Հումելսը, Պակ Չժու Հոն և Ադնան Յանուզայը՝ 2.5:
«Նախորդ շաբաթներին «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ իր մակարդակի վրա չէր: Մրցակիցը զրկել էր Մխիթարյանին տարածությունից»,- գրում է կայքը: