ՀՅԴ վերադառնալու հատուկ կարգ կա, Ռուբիկ Հակոբյանը տեղյակ է այդ կարգին. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանը ՀՅԴ-ին անդամագրվելու դիմում չի ներկայացրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«ՀՅԴ վերադառնալու հատուկ կարգ կա, եւ վստահ եմ, որ Ռուբիկ Հակոբյանը տեղյակ է այդ կարգին: Եթե ցանկություն ունենա վերադառնալ, կդիմի այդ կարգով, Գերագույն մարմինն էլ կքննի դիմումը եւ որոշում կկայացնի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մեր հարցին, թե ինչ հարաբերություններ ունեն Ռուբիկ Հակոբյանի հետ, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Նորմալ հարաբերությունների մեջ ենք: Ռուբիկ Հակոբյանը Դաշնակցության դեմ որևէ գործողություն չի ծավալել, ընդհակառակը նրա շատ գաղափարներ, մոտեցումներ բխում են հենց Դաշնակցության մտածելակերպից»:




Լրահոս