
ԱԺ-ում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա իր ելույթում անդրադարձավ նաև ըննդիմությանը:
«Ընդդիմության քննարկումները միտինգային հարթության վրա են մնում, հանրահավաքային լավ հռետորներ եք դուք, սակայն ԱԺ ամբիոնը շփոթում եք հանրահավաքի հետ. ժամանակը առաջ է գնում, ինչ եք դուք ասում, ինչ եք անում դուք: Գոնե սեփական շահերից ելնելով բովանդակային առումով քննարկեն այս փոփոխությունները: «Ոչ» եք ասում սկզբունքորեն առանց պատճառաբանելու. հետո ինչ եք անելու: Իշխանությունը քայլ է անում՝ հանրային կյանքի բարելավման համար, իսկ ձեր ուզածը, միակ ցանկությունն ու նպատակը մեկն է՝ իշխանություն», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում