Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է Ռուսաստան այցելել սեպտեմբերի 23-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահը հայտարարել էր, որ Էրդողանը կմասնակցի սեպտեմբերի 23-ին  Մոսկվայի տաճարային մզկիթի բացման արարողությանը:

«Այս պահին նման ուղևորություն նախատեսված է, մենք դրան նախապատրաստվում ենք»,- ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը:

Սակայն վերջինիս խոսքերով՝ այս պահին դեռևս 100-տոկոսանոց վստահություն չկա, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրերը վերջին պահին կարող են փոխվել:




Լրահոս