
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մյուս բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: