
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Բացայկայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:
ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
Այս մասին armlur .am-ին հայտնեցին, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: