Հայաստանում Վահան Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» կոչվող նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողություն): Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սեպտեմբերի 9-ից Վահան Մարտրիոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում պարզելու «Ներազգային ազատագրական շարժում» կոչվող նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու տեղեկատվության իսկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահին կից գործող պետական խորհրդի ղեկավարին, տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանն արդեն դրական պատասխան է տվել Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու խնդրագրին: Աղբյուրը նշում է, որ Վահան Մարտիրոսյանն արդեն Ադրբեջանում է իր ընտանիքի անդամների հետ և պատրաստվում է սեպտեմբերի 18-ին Բաքվում մամուլի ասուլիսով հանդես գալ:




Լրահոս