Սերժ Սարգսյանը խնդիր ունի մաքրելու այն դաշտը, որում գտնվում է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ արտահերթ նիստին ելույթ ունեցավ և անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին:

Տիկին Փոստանջյանը նշեց, որ իր հայտարարությունն ուղղված է մեր հանրությանը. «Իշխանություններն իրենց գործունեության առաջին իսկ օրվանից ընդօրինակեցին ԽՍՀՄ գործելաոճը՝ ՀՀ-ն ներկայացնելով որպես վասալային պետություն եւ հաճախորդի կարգավիճակի խոցելիությունը գիտակցելով՝ ձեռնարկեցին «Սահմանադրական փոփոխություններ» անվամբ օպերացիան, որով ուզում են զինաթափել ժողովրդին, տիրանալ իշխանությանը: Սրանք մերժելի խաղի կանոններ են: Սերժ Սարգսյանը ընդունեց, որ կա մարտահրավեր, ու ինքը խնդիր ունի մաքրելու քաղաքական դաշտը, ու այն իր համար վտանգ է ներկայացնում: Փետրվարյան դեպքերից հետո նա փորձում է ստեղծել իր քաղաքական հարթակը, ու լուծել է այդ խնդիրը», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս