Արարատի մարզի բնակիչները պահանջում են մթերել իրենց աճեցրած խաղողը. գյուղացիները փակել էին միջպետական ավտոճանապարհը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 18-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի մայրուղին: Գյուղացիները պահանջում էին պայմաններ ստեղծել խաղողի մթերման համար, քանի որ ոչ մի գործարան իրենց բերքը չի ընդունում:

12002806_882339408467808_5200965710403353724_n

Մայրուղին երկու ժամ գյուղացիների կողմից փակ պահելուց հետո միայն մարզպետը, իսկ հետո նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը ժամանել են Փոքր Վեդի գյուղ և հանդիպել գյուղացիների հետ:

11951337_882339351801147_7126358907017113933_n

Նախարարը դժգոհ գյուղացիներին հավաստիացրել է, որ խաղողի բերքի ողջ ծավալը կմթերվի: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում վերամշակող գործարանների հետ:




Լրահոս