Ճապոնիայի ընդդիմությունը անվստահության քվե է հայտնել երկրի նախարարների գրասենյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի 5 ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանի ստորին պալատում Սինձո Աբեի նախարարների գրասենյակին անվստահության քվե տալու վերաբերյալ առաջարկությամբ են հանդես եկել: Նման առաջարկ է արվել երկրի անվտանգության վերաբերյալ նոր օրենքների ընդունման կապակցությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով «Ասախի Սիմբուն» ճապոնական թերթին:

Բացի այդ, ստորին պալատում ընդդիմության ներկայացուցիչները վերին պալատի դիտարկմանն են ներկայացրել երկրի վարչապետ Աբեին այդ օրենքներն ընդունելու համար պախարակելու մասին բանաձևի նախագիծը: Սակայն վերին պալատում նախագիծը չեղյալ է հայտարարվել ձայների մեծամասնությամբ:

Հավելենք, որ նախօրեին Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանի կոմիտեով  բանակի լիազորությունների ու ֆունկցիաների ընդլայնման վերաբերյալ օրինագիծ է ընդունել, որը ցնցել է ընդդիմությանն ու հանրության կողմից հակասական կերպով է ընդունվել:




Լրահոս