
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը չափազանց գոհ են դարպասապահ Կեյլոր Նավասի գործողություններից:
Marca-ն հայտնում է, որ «արքայական ակումբը» մտադիր է բարելավել ֆուտբոլիստի ֆինանսական պայմանները։ Նշենք, որ «Ռեալ»-ի հետ դարպասապահի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին։