
«Keeping Up With the Kardashians» Քարդաշյանների ընտանիքի մասին իրապատում շոուի սեպտեմբերի 20-ին թողարկվող հերթական մասում կներկայացվեն հատվածներ Քարդաշյանների՝ Հայաստան կատարած այցից:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Հայաստան էր ժամանել Քիմ Քարդաշյանի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի աշխատակազմը, ռեփեր Քանյե Ուեսթն ու Քարդաշյան քույրերը:
Հայաստան այցի շրջանակներում Քիմ Քարդաշյանը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ՝ hարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: