Թուրքիայի արևմտյան ափին ևս մեկ սիրիացի փոքրիկի դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ափային անվտանգությունը սարսափելի հայտնագործություն է արել: Չորսամյա սիրիացի աղջնակի դին հայտնաբերվել է այսօր Թուրքիայի արևմտյան ափին՝ Իզմիրում: Ամենայն հավանականությամբ՝ երեխան մահացած փախստականների թվում է եղել, ովքեր փորձել են փայտե նավակով հասնել Եվրոպայի ափեր, սակայն նրանց նավը Միջերկրական ծովում խորտակվել է, հայտնում է НТВ-ն:

Ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը Թուրքիայի ու հունական Իստանկեյ կղզու ափերի մոտերքում խորտակվել էր սեպտեմբերի 15-ին: Այդ օրը Թուրքիայի ափային անվտանգությունը ջրից դուրս էր բերել 211 մարդ: Ավելի քան 20 փախստականի փրկել չի հաջողվել, զոհվածների շարքում նաև 4 երեխա է եղել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին սոցկայքերն ու ԶԼՄ-ները ցնցեցին սիրիացի փախստական տղայի լուսանկարները, ում դին ալիքներն ափ էին բերել հերթական նավաբեկությունից հետո:




Լրահոս