«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Թարխան Բատիրաշվիլին, ռազմական պատրաստություն է անցել ԱՄՆ բանկի հատուկ նշանակության ուժերի ղեկավարությամբ Վրաստանի բանակում ծառայության ժամանակ, գրում է McClatchy-ը:
Հրատարակչության զրուցակիցը, որն իր ծառայությունը շարունակել է Վրաստանի ԶՈւ-ում ու ցանկացել է անանուն մնալ, նշում է, որ Բատիրաշվիլին վրացական բանակում ծառայության ժամանակ եղել է ամերիկացի զինվորականների ղեկավարությամբ ուսուցանվող ստորաբաժանման «աստղ»: «Իսլամական պետության» ներկայիս հրամանատարը ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավային Օսիայում զինված հակամարտության ժամանակ, որտեղ «անհամաչափ մենամարտում բացառիկ հմտություններ է դրսևորել»: