2012-ի սեպտեմբերին կայացավ երգչուհի Քրիստինե Պեպելյանի մենահամերգը, որտեղ հնչեցին ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: Լույս տեսավ նաեւ երգչուհու ձայնասկավառակը: Հիմա էլ Քրիստինեն պատրաստվում է հանրությանը ներկայացնել երեւանյան մենահամերգի DVD տարբերակը: Ինչպես մենահամերգն ու ձայնասկավառակը, այնպես էլ տեսասկավառակը կոչվում է “Շնորհակալ եմ”: Երգչուհին հույս ունի, որ մինչեւ մարտի 8-ը տեսասկավառակը պատրաստ կլինի:
Հնարավոր է նաեւ, որ տեսահոլովակ նկարահանվի Թաթա Սիմոնյանի հետ` “Ջահելների համար” զուգերգի հիման վրա: Քրիստինեն ունի մեկ այլ նոր երգ Երեւանի մասին, որի երաժշտության հեղինակը երգահան Անուշ Ալեքսանյանն է: Իսկ առաջիկայում երգչուհին կմեկնի Մոսկվա` մասնակցելու “Տաշիր” մրցանակաբաշխությանը: