ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության նիստի ժամանակ

Երեկ կայացած Կառավարության նիստին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շատ բարձր տրամադրութամբ է ներկայացել: Իհարկե, դժվար է հասկանալ, թե ինչն է նրան այդչափ ուրախացրել, կարելի է ենթադրել, որ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակումն է այդքան ոգեւորել նախարարին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ:

Դիանա Հարությունյան (34 տարեկան, գլխավոր մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):
Ավելացնենք, որ Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ եւ ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի եւ գրառվում է գծիկով (օրինակ՝ այրը՝ Պողոսյան, կինը՝ Ասատրյան, ընդհանուր ազգանունը՝ այրը՝ Պողոսյան-Ասատրյան, կինը՝ Պողոսյան-Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսիններից յուրաքանչյուրն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ովքե՞ր (օտարերկրացի) կարող են աշխատել ՀՀ գործատուի մոտ առանց աշխատանքի թույլտվության:

Վարդուհի Մովսիսյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել՝
զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները` ՀՀ-ում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով,
է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,
ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք,
թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,
ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները,
ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ մասի համաձայն՝ օտարերկրացին իրավունք ունի ՀՀ-ում իրականացնել աշխատանքային գործունեություն՝ գործատուի կողմից իրեն տրված աշխատանքի թույլտվությունը փոխանցելու դեպքում:




Լրահոս